Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ հայտարարել իրենց դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ․ Սաղաթելյան

ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ հայտարարել իրենց դիրքորոշումը  ԼՂ 
հիմնախնդրի վերաբերյալ․ Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ իշխանությունները պարտավոր են օր առաջ հստակ, առանց աճպարարության հայտարարել իրենց պաշտոնական դիրքորոշումը  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, եթե այլ թաքնված նպատակ չունեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում այս մասին ասաց ԱԺ նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Արցախահայության իրավունքի իրացման փաստի ճանաչումն այլընտրանք չունի։ Ադրբեջանում գտնվող բոլոր գերիների անհապաղ վերադարձը, ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի դուրսբերումը պետք է դառնա ՀՀ-ի արտաքին քաղաքականության գլխավոր օրակարգը»,-ընդգծեց Սաղաթելյանը։

Նրա կարծիքով՝ Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ, և այն կախված չէ միայն գերտերությունների կամքից կամ էլ մեկ պաշտոնյայի քմահաճույքից։ 

«Արցախի և հայ ժողովրդի ճակատագիրը մեր ձեռքերում է: Արցախը մեր ժառանգությունն է, մեր անվտանգությունը, մեր անկախությունը, մեր ապրելու և ապրեցնելու բնականոն իրավունքը։ Շուշին, Հադրութը և Արցախի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված շրջանները միայն ժամանակավորապես են բռնազավթված թշնամու կողմից»,-եզրափակեց Սաղաթելյանը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]