Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

«Հայաստան» խմբակցությունը պնդում է, որ ՔՊ-ն հրաժարվում է քննարկում կազմակերպել Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ

«Հայաստան» խմբակցությունը  պնդում է, որ ՔՊ-ն հրաժարվում է քննարկում 
կազմակերպել Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ իշխող մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի կազմակերպում քննարկում Սյունիքի մարզում ստեղծված իրադրության վերաբերյալ:

Խմբակցությունն արձանագրել է, որ «Գորիս–Կապան ճանապարհահատվածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ»:

«ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 13–ին նախաձեռնել էր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում ԱԱԾ տնօրենի ու այլ պատասխանատուների մասնակցությամբ։ Մինչև օրս խորհրդարանական մեծամասնությունը չի կազմակերպել այդ քննարկումը՝ փաստացի հրաժարվելով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու սեփական լիազորություններից և ժողովրդին հաշվետու լինելու պարտականությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասվում է «Հայաստան» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:

«Հայաստան» խմբակցությունից նշել են, որ միայն «նոր իշխանության ձևավորման դեպքում է հնարավոր լուծել անվտանգային հարցերն ու ապահովել արժանապատիվ խաղաղություն»:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]