Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններին

Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել Է ՄԱԿ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարություններին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանում, հայտարարել է, որ Անկարան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և օրինական չի համարում Ղրիմի կցումը Ռուսաստանի Դաշնությանը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանելով Էրդողանի հայտարարությանը, ասել է, որ Կրեմլը  ցավում է, որ Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները լսվում են այն պահին, երբ նախապատրաստվում է Թուրքիայի առաջնորդի այցը Ռուսաստան:

«Այդուհանդերձ, մենք կնախընտրեինք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և փոխգործակցության թեմաների վրա` լուծելու մեր տարածաշրջանում առկա  շատ թեժ մարտահրավերները»,-հավելել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ  Թուրքիայի դիրքորոշումը քաջ հայտնի է Ռուսաստանին և Մոսկվան կտրականապես համաձայն չէ այս դիրքորոշման հետ:

«Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը քաջ հայտնի է Ռուսաստանին, Մոսկվան կտրականապես համաձայն չէ այս դիրքորոշման հետ, մենք կշարունակենք աշխատանք տանել Թուրքական կողմի հետ»,-եզրափակել է Պեսկովը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am