Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Էրդողանը հայտարարել է Բայդենի հետ աշխատանքի ոչ լավ սկզբի մասին

Էրդողանը հայտարարել է Բայդենի հետ աշխատանքի ոչ լավ սկզբի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ աշխատանքի «ոչ լավ սկզբի» մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Էրդողանն ասել է ԱՄՆ այցի շրջանակում թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում:

«Ես ցանկանում եմ, որպեսզի մենք (Թուրքիա և ԱՄՆ) որպես ՆԱՏՕ-ի երկու երկրներ լինենք բարեկամներ, այլ ոչ թե հակառակորդներ: Բայց ներկա իրավիճակն այնքան էլ լավ չէ: Ելնելով 19 տարի վարչապետի և նախագահի պաշտոնը ստանձնելու իմ փորձից, կարող եմ ասել, որ, ցավոք, այժմ Ամերիկայի հետ հարաբերությունների լավ պահ չէ: Ես լավ եմ աշխատել Ջորջ Բուշ կրտսերի, Բարաք Օբամայի, Դոնալդ Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք լավ ենք սկսել Բայդենի հետ»,- ասել է Էրդողանը:

    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]