Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Կադիս»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Բարսելոնա»-ի հետ. Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին

«Կադիս»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Բարսելոնա»-ի հետ. Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Բարսելոնա»-ի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի 6-րդ տուրում «Կադիս»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնա»-ին:Այս խաղում կարմիր քարտ ստացավ և հեռացվեց Ֆրենկի դե Յոնգը: Այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և հանդիպումն ավարտվեց 0:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին, իսկ 68-րդ րոպեին ստացավ նաև դեղին քարտ:

Այս տուրից հետո «Կադիս»-ը մրցաշարային աղյուսակում 14-րդն է, իսկ «Բարսելոնա»-ն` 7-րդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]