Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մասնագետը քաղաքացիներին ու բուժաշխատողներին հորդորում է զերծ մնալ պատվաստման թերթիկները կեղծելուց

Մասնագետը քաղաքացիներին ու բուժաշխատողներին հորդորում է զերծ մնալ 
պատվաստման թերթիկները կեղծելուց

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը հորդորում է քաղաքացիներին ու բուժաշխատողներին զերծ մնալ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման թերթիկները կեղծելուց:

«Պատվաստման կեղծ սերտիֆիկատ ստանալը շատ վտանգավոր եմ համարում: Մարդիկ կեղծ սերտիֆիկատ են ձեռք բերում, հետո իրենք հիվանդանում են կորոնավիրուսով,  հիվանդությունը ծանր ընթացք է ունենում, նույնիսկ մահ է գրանցվում, և ասում են, թե պատվաստված էր՝ մահացավ: Այս երևույթը կարող է շատ վատ անդրադառնալ պատվաստման գործընթացի վրա»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Վարդուհի Պետրոսյանը:

Մասնագետի խոսքով՝ պատվաստումային թերթիկների հետ կապված խնդիրը հատկապես կա հետխորհրդային երկրներում, ինչը կարող է աղավաղել պատվաստումների պատկերը:

ՀՀ ԱԱԾ-ն օգոստոսին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ պոլիկլինիկայի բժիշկն ապօրինի վարձատրության դիմաց առանց պատվաստելու կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ է տրամադրել քաղաքացուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am