Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Էրդողանն արդյունավետ է որակել Պուտինի հետ հանդիպումը

Էրդողանն արդյունավետ է որակել Պուտինի հետ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդյունավետ է որակել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում ունեցած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպման ավարտին նա գրառում է կատարել «Տելեգրամ»-ի էջում:

«Իմ գործընկեր Պուտինի հետ արդյունավետ բանակցություններից հետո մենք լքեցինք Սոչին»,- գրել է նա:

Նշենք, որ երկու նախագահների մասնակցությամբ հանդիպումը շարունակվել է շուրջ երեք ժամ, նրանք մամուլի համար հայտարարությամբ հանդես չեն եկել: Ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև իրադրությունը Լեռնային Ղարաբաղում: Պուտինն անդրադարձ է կատարել ԼՂ-ում հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի գործունեությանը՝ նշելով, թե այս հարցում ռուս-թուրքական համագործակցությունը տարածաշրջանում «կայունության լուրջ երաշխիք է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am