Աշխարհի շատ երկրներում «Ինստագրամի», «Ֆեյսբուքի» և «Վոթսափի» աշխատանքը խափանվել է
20:28, 4 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուքին» պատկանող «Ինստագրամ» և «Ֆյեսբուք» սոցիալական ցանցերն ու «Վոթսափ» հավելվածը աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անհասանելի են դարձել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Independent-ին, «Ֆեյսբուք»-ի բաժանորդների մոտ սխալմունք է ցույց տալիս, երբ նրանք փորձում են մուտք գործել կայք:
«Վոթսափ»-ի և «Ինտրագրամ»-ի հավելվածները դեռևս շարունակում են աշխատել, բայց նոր բովանդակություն ցույց չեն տալիս»,- նշված է պարբերականում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում