Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Յոնաս Գար Ստյորեն կդառնա Նորվեգիայի նոր վարչապետը

Յոնաս Գար Ստյորեն կդառնա Նորվեգիայի նոր վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած՝ Նրվեգիայի Աշխատաքային կուսակցության (ԱԿ) առաջնորդ Յոնաս Գար Ստյորեն կզբաղեցնի Նորվեգիայի վարչաետի պաշտոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է երկրի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է հոկտեմբերի 14-ին:

«Նորվեգիայի նոր կառավարությունը նշանակված Է, այդ մասին կանոնակարգն ուժի մեջ Է մտնում 12:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին): Վարչապետը Յոնաս Գար Ստյորեն Է»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Այն մասին, թե ինչպես կբաշխվեն մնացած նախարարական պաշտոնները, հայտնի կդառնա օրվա ընթացքում:

Ձախ կենտրոնամետ դաշինքն՝ ընդդիմադիր Աշխատանքային կուսակցության գլխավորությամբ սեպտեմբերի 13-ին հաղթանակ Է տարել խորհրդարանի ընտրություններում, իսկ ԱԿ-ն հնարավորություն Է ստացել կազմելու Նորվեգիայի կառավարությունը եւ սահմանելու երկրի քաղաքականությունն առաջկա չորս տարում: Մինչ այդ 2013 թվականից թագավորությունը ղեկավարել Է աջ դաշինքը, որը գլխավորել Է «Հյոյրե» պահպանողական կուսակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am