Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Գյումրիում ՏԻՄ ընտրությունները մեկնարկել են առանց լուրջ խնդիրների

Գյումրիում ՏԻՄ ընտրությունները մեկնարկել են առանց լուրջ խնդիրների

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս անգամ, ինչպես նախորդ՝ 2016 թվականի ընտրություններին, քաղաքապետ կդառնա առավելագույն  ձայներ հավաքած ուժի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուն: Հենց քաղաքապետի պաշտոնն ու առաջիկա ԱԺ ընտրություններն էին  պատճառը, որ Գյումրիում այս անգամ պայքարն այդքան հետաքրքրել էր շատերին. պայքարի մեջ է մտել 7 կուսակցություն և 3 դաշինք՝ «Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա՜» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ ընդհանուր 287 թեկնածուով։ Նախորդ ՏԻՄ ընտրություններին  մասնակցում էր 11 քաղաքական ուժ՝ 422 թեկնածուով:

Ժամը 11:00-ի դրությամբ Գյումրու տեղամասերում լուրջ խախտումներ չեն արձանագրվել։ Գյումրու ընտրությունները համակարգող թիվ  31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանի տեղեկացմամբ՝ ընտրական օրը մեկնարկել է առանց լուրջ խնդիրների: Ընտրատեղամասերից մեկում մատնահետք կարդացող սարքն է խափանվել, խնդիրը  կարգավորել են: Ընտրողներից մեկն էլ ժամկետանց անձնագրով է ներկայացել:

Արմենուհի Մխոյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]