Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նոյեմբերի 9-ին արտահերթ նիստ կգումարի
15:53, 8 Նոյեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից, նշելով, որ ՝ նախաձեռնողների սահմանած օրակարգում մեկ հարց է ներառված: Այն է՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» (հիմնական զեկուցող՝ Ա Թովմասյան):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում