Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը քննարկել են Բելառուսի սահմաններին տիրող իրավիճակը

Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը քննարկել են Բելառուսի սահմաններին տիրող 
իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է Եվրամիության երկրների հետ Բելառուսի սահմաններին տիրող իրավիճակի քննարկումը։ Հաստատվել է միջազգային մարդասիրական նորմերին համապատասխան առաջացած սուր միգրացիոն ճգնաժամի շուտափույթ կարգավորման կարևորությունը:

Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել ԵՄ-ի և Բելառուսի միջև շփումների վերականգնմանը ՝ տվյալ խնդրի լուծման նպատակով:

Քննարկվել է նաև Ուկրաինայի հարցը, ինչպես նաև Սև ծովում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մի շարք այլ երկրների զինված ուժերի գործողություններին վերաբերվող խնդիրները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am