Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ադրբեջանցիների սադրանքներին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ է նետել Շուշիի անցակետի ուղղությամբ. Արցախի ԱԱԾ

Ադրբեջանցիների սադրանքներին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ է նետել 
Շուշիի անցակետի ուղղությամբ. Արցախի ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել նոյեմբերի 13-ին Շուշիի անցակետի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի ԱԱԾ-ն հայտնում է, որ նոյեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է:

«Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրականացնում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհն այժմ երկկողմանի բաց է, դեպքի հետևանքով ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում խուճապի մեջ չընկնել ու պահպանել հանգստություն, զերծ մնալ խուճապ առաջացնող լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am