Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բժիշկներն ամեն օր կտեղեկացնեն Սահակաշվիլիի առողջական վիճակի մասին. արդարադատության նախարար

Բժիշկներն ամեն օր կտեղեկացնեն Սահակաշվիլիի առողջական վիճակի մասին. 
արդարադատության նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկները, որոնք հրավիրվել են Հատուկ ուղղիչ ծառայության կողմից, ամեն օր հասարակության կտեղեկացնեն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակի մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցում հայտարարել Է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:

Սահակաշվիլին հացադուլ Է հայտարարել Է 47 օր առաջ եւ առողջական վիճակի պատճառով նոյեմբերի 8-ին տեղափոխվել Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտի Թբիլիսիում գտնվող բուժհաստատություն:

«Հաշվի առնելով հասարակական մեծ հետաքրքրությունը եւ այն փաստը, որ Սահակաշվիլիի առողջական վիճակի մասին ամեն օր նպատակաուղղված ապատեղեկատվություն Է տարածվում, բժիշկների խումբն ամեն օր պարզաբանումներ կտա նրա առողջական վիճակի մասին եւ հասարակայնությանը սպառիչ տեղեկատվություն կներկայացվի»,-ասել Է Բրեգաձեն:

Նրա խոսքով՝ դա մեկընդմիշտ վերջ կդնի Սահակաշվիլիի առողջական վիճակի մասին տարածվող նպատակաուղղված ապատեղեկատվությանը:

Ինչպես նշել Է արդարադատության նախարարը, Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտում եւ թիվ Գլդանի թիվ 18 բանտային հիվանդանոցում գտնվելու ժամանակաշրջանում չի եղել մի դեպք, երբ բանտարկյալին հարկավոր Է եղել որակյալ բուժօգնություն եւ դա նրան չի ցուցաբերվել ուղղիչ ծառայության բժիշկների կողմից: Բրեգաձեն ընդգծել Է, որ ուղղիչ ծառայությունը կարող Է բանտարկյալի առողջական վիճակի հսկողությունն ապահովել ինչպես հացադուլի, այնպես Էլ հետհացադուլյան ժամանակաշրջանում:

Արդարադատության նախարարության ղեկավարը նաեւ պարզաբանել Է, որ այլեւս չկա բժիշկների կոնսիլիում հրավիրելու անհրաժեշտություն այն բանից հետո, երբ Սահակաշվիլիին տեղափոխել են բանտային հիվանդանոց:

Ինչպես նշել Է Բրեգաձեն, եթե ապագայում կոնսիլիումի անհրաժեշտություն առաջանա, ապա այն պարտադիր կհրավիրվի, չնայած այսօր այդպիսի անհրաժեշտություն չկա:

Միեւնույն ժամանակ արդարադատության նախարարը հերթական անգամ Սահակաշվիլիին հորդորել Է դադարեցնել հացադուլը: Սահակաշվիլին գաղտնի հատել Էր Վրաստանի սահմանը եւ ձերբակալվել հոկտեմբերի 1-ին:

Հայրենիքում նա հեռակա կարգով վեց տարվա բանտարկության Էր դատապարտվել երկուական քրեական գործերով: Նրա դեմ եւս երեք գործ գտնվում Է հետաքննության փուլում: Նախկին նախագահն իր դեմ բոլոր մեղադրանքները համարում Է կեղծ, իսկ իրեն՝ քաղբանտարկյալ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am