Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվրամիությունը Ադրբեջանին և Հայաստանին առավելագույն զսպվածության կոչ է անում

Եվրամիությունը Ադրբեջանին և Հայաստանին առավելագույն զսպվածության կոչ է 
անում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին միջադեպերով, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտարարել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության խոսնակ Փիթեր Սթանոն՝ հայտնելով, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ծավալվող իրավիճակը հեռախոսով քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և լարվածության թուլացման ու հրադադարը հարգելու կոչ է արել:

«Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, հետ քաշել իրենց զորքերը և հարգել երկու եռակողմ համաձայնությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մենք կոչ ենք անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները՝ աշխատելու չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ներառյալ սահմանազատումը», - նշված է հայտարարության մեջ:

Փիթեր Սթանոն նաև շեշտել է, որ Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությանը:

«Եվրամիությունը վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու իր հանձնառությունը, որպեսզի օգնի հաղթահարել լարվածությունը և կառուցել այնպիսի Հարավային Կովկաս, որն անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ կլինի՝ ի շահս տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների», - ասել է խոսնակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am