Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ Անն Լինդեի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հիմնախնդիրների կարգավորման հարցում: Այդ մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

«Ենթադրաբար կշոշափվեն Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի կոնֆլիկտների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության միջնորդությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումներում», - հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին խոշոր սրացումը գրանցվել է 2020 թվականի աշնանը՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական լայնածավալ ագրեսիայի հետևանքով: Արցախյան երկրորդ պատերազմը ավարտվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարությամբ: Այդուհանդերձ, նոյեմբերի 9-ի և հաջորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար չեղան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակեց իր ագրեսիան արդեն Հայաստանի Հանրապետության դեմ: 2021 թ. նոյեմբերի 16-ին ռազմական լայնածավալ բախումներ տեղի ունեցան հայ-ադրբեջանական սահմանագոտում: Երևանը հայտարարեց ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու մասին՝ ռազմական օգնության համար դիմելով իր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am