Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն այս տարվա 9 ամիսներին աճել են 27,8 տոկոսով

ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն այս տարվա 9 ամիսներին աճել են 27,8 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2021 թվականին Հայաստանն արդեն արձանագրել է ԵԱՏՄ երկրների հետ առևտրի ծավալների աճի կայուն տեմպեր։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի  մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թվերն ինքնին խոսուն են. Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12,8 տոկոսով։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն այս տարվա 9 ամիսներին աճել են 27,8 տոկոսով։ Ուրախ եմ արձանագրել, որ աճը գրանցվում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով. դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 27,4 տոկոսով, դեպի Բելառուս՝ 19,2 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 89,5 տոկոսով, դեպի Ղրղզստան՝ 48 տոկոսով»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ դա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում առևտրային համագործակցության զարգացման, այլև նոր հնարավորությունների առկայության մասին, որոնք գործարկվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am