Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

ԱՄՆ առնվազն 10 նահանգում տարածվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամը

ԱՄՆ առնվազն 10 նահանգում տարածվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի նոր շտամը՝ օմիկրոնը հայտնաբերվել է 50 նահանգից առնվազն 10-ում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է The Wall Street Jounral-ը:

Նոր շտամով վարակման դեպքերի մեծ մասն արձանագրվել է այն անձանց մոտ, ովքեր վերջերս այցելել են Աֆրիկայի հարավային երկրներ: Սակայն առնվազն երկու նահանգում՝ Հավայիում և Մինեսոտայում, օմիկրոն է հայտնաբերվել անձանց մոտ, ովքեր չեն լքել ԱՄՆ սահմանները:

Վերջին օրերին Միացյալ Նահանգներում սկսել է նկատվել կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ:

ԱՄՆ-ում օմիկրոնով վարակման առաջին դեպքը գրանցվել է Կալիֆորնիա նահանգում: Քաղաքացին, ով ԱՄՆ էր վերադարձել Հարավաֆրիկյան Հանրապետությունից նոյեմբերի 22-ին, լիարժեք պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ օմիկրոն շտամն ունի ավելի հեշտ է տարածվում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]