Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս 2022

Փարիզն ակնկալում Է առաջընթացի հասնել նորմանդական ձեւաչափի շրջանակներում. Մակրոն

Փարիզն ակնկալում Է առաջընթացի հասնել նորմանդական ձեւաչափի շրջանակներում. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան առաջիկա շաբաթներին ակնկալում Է ուկրաինական հարցի շուրջ առաջընթացի հասնել նորմանդական ձեւաչափի շրջանակներում եւ հույս ունի, որ Ռուսաստանը կվերադառնա քննարկումների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը: «(Հարկավոր Է) Ռուսաստանին վերադարձնել քաղաքական շրջանակներ, միայն դրանք թույլ կտան կարգավորել ուկրաինական հարցը:

Դրանք Մինսկի համաձայնագրերն են նորմանդական ձեւաչափում, ինչը մենք երեկ քննարկել ենք, եւ կցանկանայինք այդ հարցի շուրջ առաջընթացի հասնել առաջիկա շաբաթներին»,-հայտարարել Է Ֆրանսիայի ղեկավարը՝ հանդես գալով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ անցկացված մամուլի ասուլիսում, որը Բրյուսելում տեղի Է ունեցել ԵՄ-ի գագաթնաժողովից հետո: Տեսագրությունը հրապարակել Է Ելիսեյան պալատը:

Մակրոնի խոսքով՝ ԱՄՆ-ը եւ Եվրամիության երկրները ուկրաինական հարցի կարգավորման նկատմամբ «բազմակողմ մոտեցում ունեն»: Մասնավորապես, դա «զսպման մոտեցումն Է, որի շրջանակներում կողմերը «խիստ հստակ ազդակներ» են ուղարկում եւ համակարգում ջանքերը: Ավելի վաղ Եվրոպայի ղեկավարները, ինչպես հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Ռուսաստանին կոչ են արել ձեռնամուխ լինել Մինսկի համաձայնագրերի կատարմանը»: «Նորմանդական ձեւաչափը» Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների խումբն Է, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար: Այն գոյություն ունի 2014 թվականներից:

2015-2016 թվականներին կողմերը համաձայնության են եկել սահմանազատման գծի եւ սպառազինությունները հետ քաշելու շուրջ, հանդիպում պատրաստել Մինսկում, ինչը հանգեցրել Է Մինսկի համաձայնագրերի ստորագրման: Փաստաթուղթը նախատեսում Է հրադադար, ծանր սպառազինությունների հետքաշում շփման գծից, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխում, որի հանգուցային տարերը պետք Է դառնան ապակենտրոնացումը եւ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքի ընդունումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]