Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ճապոնական Սապորրո քաղաքը կարող է ընդունել 2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը

Ճապոնական Սապորրո քաղաքը կարող է ընդունել 2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Սապորրո քաղաքը կարող է ընդունել 2030 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Kyogo գործակալությունը: Միջազգային օլիմպիական կոմիտեի և ճապոնացի պաշտոնյաների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Խաղերը Սապորրոյում անցկացնելու հնարավորությունները:

Սապորրոն Օլիմպիական խաղերն ընդունել է 1972 թվականին և արդեն իսկ ունի դրանք ևս մեկ անգամ անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները:

2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան Պեկինում, 2026 Խաղերը` Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում: 2030 թվականի ձմեռային Խաղերը ընդունելու ցանկություն ունեն նաև կանադական Վանկուվեր և ամերիկյան Սոլթ-Լեյք Սիթի քաղաքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am