Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

COVID-19. Ըստ ԵՄ չափանիշների՝ Հայաստանն այս պահին կանաչ գոտում է

COVID-19.  Ըստ ԵՄ չափանիշների՝ Հայաստանն այս պահին կանաչ գոտում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից ցածր է ու կազմում է 0.9: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ վարակի վերարտադրողական վերջին 14 օրվա ցուցանիշը, դրան նախորդած 14 օրվա հետ համեմատ, 54 տոկոսով նվազել է:

«Դրական թեստերի մասնաբաժինը 1.3 տոկոս է: Հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը հիմա համեմատաբար թեթև է: Լավ լուրն այն է, որ Հայաստանն այս պահին, ըստ ԵՄ չափանիշների, կանաչ գոտում է»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:

Չնայած դրական ցուցանիշին, Ռոմելլա Աբովյանը նշեց, որ արդեն կորոնավիրուսի տարածման տեմպի ակտիվացման միտում է նկատվում: Հաստատված դեպքերի թվի ավելացում է կանխատեսվում, քանի որ համատարած հակահամաճարակային կանոնները չեն պահվում, իսկ տոնական օրերին ակտիվ շփումներ են եղել:  

Ռոմելլա Աբովյանը նշեց, որ պատվաստումների ընթացքը բավական ակտիվ է: Նա նկատեց, որ այն երկրներում, որտեղ պատրաստվածության բարձր մակարդակ կա, կորոնավիրուսի օմիկրոնի շտամի դեպքում բավական թեթև ընթացք է լինում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am