Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 25 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 25 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 25 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը հասել է 131 հազար 940-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 1961 նոր դեպք, որից 292-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված է ընդհանուր 6 մլն 210 հազար 298 կորոնավիրուսային դեպք: 1619 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նաև, որ 60 մլն 182 հազար 673 իրանցի արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 52 մլն 813 հազար 870-ը՝ երկրորդ չափաբաժինը, իսկ երրորդ՝ խթանիչ չափաբաժինը ստացել է 11 մլն 045 հազար 991 քաղաքացի:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]