Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 273 դեպք. մահացել է 1 մարդ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 273 դեպք. մահացել է 1 մարդ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում հունվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 հազար 84 դեպք, որից 333 հազար 412-ը`առողջացած, 8015-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4142 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 4811 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, առողջացել է 101 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 630 հազար 763-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am