Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

-1899 թ. հունվարի 18-ին ծնվել է Վահրամ Թերզիբաշյանը՝ հայ թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1962)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։

-1919 թ. հունվարի 18-ին սկսվեց Փարիզի խաղաղության վեհաժողովը, որի ժամանակ ստորագրվեցին Առաջին համաշխարհային պատերազմի խաղաղության պայմանագրերը:

-1535 թ. հունվարի 18-ին իսպանացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսարոն հիմնեց Պերուի ներկայիս մայրաքաղաք Լիման:

-1778 թ. հունվարի 18-ին անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնաբերեց Հավայան կղզիները: Խաղաղ օվկիանոսի հյուսիսում գտնվող քսանչորս կղզիներից եւ ատոլներից կազմված արշիպելագ։ Արշիպելագն ունի հրաբխային ծագում. անունը ստացել է կղզեխմբի խոշորագույն կղզի Հավայիի անվանումից։ Արշիպելագը 1959-ից սկսած որպես առանձին նահանգ մտնում է ԱՄՆ-ի կազմի մեջ։

-1943 թ. հունվարի 18-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում, Կուրսկի ճակատամարտի ժամանակ խորհրդային զորքերին հաջողվեց ճեղքել Լենինգրադի շրջափակումը:

-1954 թ. հունվարի 18-ին ծնվել է Թովմաս Պողոսյանը՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր եւ «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, բանահավաք, մանկավարժ:

-1992 թ. հունվարի 18-ին հիմնվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: ՖԻՖԱ-ի անդամ է 1992 թ. հուլիսի 3-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993 թ. հունվարի 17-ից։ Ֆեդերացիայի նախագահը Արմեն Մելիքբեկյանն է։

-2001 թ. հունվարի 18-ին Ֆրանսիակյի Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

-1935 թ. հունվարի 18-ին ծնվել է Փարավոն Ադամյանը՝ վիրաբույժ-ուռուցքաբան:

-1982 թ. հունվարի 18-ին մահացել է Հոան Խիանֆանը՝ չինացի ականավոր պատմաբան, մարդաբանական մասնագետ եւ ազգագրագետ։

-1936 թ. հունվարի 18-ին մահացել է Ռադյարդ Կիպլինգը՝ անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ եւ արձակագիր, հայտնի է դարձել «Ջունգլիների գիրքը» երկով, որի հիման վրա է նկարահանվել «Մաուգլի» մուլտֆիլմը (ծնվ.՝ 1965 թ.):

Ա. Հ.   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am