Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս 2022

Լավրովի եւ Բլինքենի հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Ժնեւում. ՌԴ ԱԳՆ

Լավրովի եւ Բլինքենի հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Ժնեւում. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Ժնեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հունվարի 21-ին Ժնեւում կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետական քարտուղար պարոն Բլինքենի բանակցությունները»,-ասել Է նա՝ հանդես գալով ճեպազրույցի ընթացքում: Նրա խոսքով՝ կողմերը կքննարկեն «անվտանգության երաշխիքների մասին» փաստաթղթերը, ինչպես նաեւ կփորձեն «որոշակի դարձնել հնարավոր հետագա քայլերը» անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]