Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան
09:38, 26 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Շենգեն համայնքի ղեկավար Միշել Գլոդենի և Շենգենի Եվրոպական կենտրոնի տնօրեն Մարտինա Կնեյպի ուղեկցությամբ այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը նաև շրջայց է կատարել Շենգենի Եվրոպական կենտրոնում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում