Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1931 դեպք. մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1931 դեպք. մահացել է 1 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում հունվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 355 հազար 662 դեպք, որից 334 հազար 696`առողջացած, 8033-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 408 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 7721 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1931  նոր դեպք, առողջացել է 147 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 692 հազար 959-ի:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]