Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մայիս

 Ճապոնիայում պարզել են, որ օմիկրոն շտամը կարող է մաշկի վրա պահպանվել 21 ժամից ավելի

 Ճապոնիայում պարզել են, որ օմիկրոն շտամը կարող է մաշկի վրա պահպանվել 21 ժամից ավելի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արեւմուտքի Կիոտոյի պրեֆեկտուրայի Բժշկական համալսարանի աշխատակիցները պարզել են, որ նոր կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող Է 21,1 ժամ պահպանվել մարդու մաշկի վրա: Հունվարի 26-ին այդ մասին հաղորդել Է սինգապուրյան The Straits Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ որում պլաստիկե մակերեւույթին «օմիկրոն» տարբերակը կարող Է գոյություն ունենալ 193,5 ժամ: Երկու դեպքում Էլ այն պահպանվելու ավելի երկարատեւ ժամկետ Է ցուցաբերել, քան վարակի մյուս շտամները: Մինչդեռ «օմիկրոնը» եւ մյուս տարբերակները 15 վայրկյանում ոչնչանում են սպիրտե հիմքով սանիտայզերի հետ շփվելուց հետո, ընդգծում Է թերթը:

Կորոնավիրուսի նոր շտամը (В.1.1.529), որն ստացել Է «օմիկրոն» անվանումը, սկսել Է Հարավաֆրկյան Հանրապետության եւ Աֆրիկայի յոթ այլ երկրների տարածքում տարածվել 2021 թվականի աշնան վերջին: Ներկայումս այն հայտնաբերվել Է աշխարհի պետությունների մեծ մասում: Գիտնականների ենթադրություններով՝ «օմիկրոնն» զգալիորեն ավելի վարակիչ Է, քան դելտա շտամը, սակայն ըստ որում կենսաբանները կարծում են, որ COVID-19-ն «օմիկրոնով» վարակվածների մոտ ընթանում Է ավելի թեթեւ ձեւով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]