Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Ամերիկացի զինվորականները ժամանել են Լեհաստան

Ամերիկացի զինվորականները ժամանել են Լեհաստան

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Նահանգներից առաջին զինծառայողները փետրվարի 5-ին ժամանել են Լեհաստան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լեհաստան հեռագրական գործակալությունը:

Զինվորների ու սպաների տեղափոխող ամերիկյան ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել Յասենկա օդանավակայանում:

Գործակալության տվյալներով՝  նախօրեին՝ փետրվարի 4-ին նույն օդանավակայանում վայրէջք էին կատարել  նախնական խմբին տեղափոխող ամերիկյան ութ ինքնաթիռ: Խմբի նպատակն էր Լեհաստանում ամերիկացի զինվորականների լոգիստիկ ապահովումը:

Ընդհանուր առմամբ Լեհաստան տեղափոխվելու է 1700 զինվոր ու սպա: Ավելի վաղ այստեղ էր տեղափոխվել ամերիկյան ռազմական տեխնիկան:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]