Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi Note 10S և ստանալ նվեր անլար ականջակալներ

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi Note 10S և ստանալ նվեր անլար 
ականջակալներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև մարտի 1-ը ներառյալ «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi Note 10S սմարթֆոնն ամսական ընդամենը 3750 դրամով և նվեր ստանալ Accesstyle Flame TWS անլար ականջակալները:

Xiaomi Redmi Note 10S սմարթֆոնն ունի 4 սուպեր տեսախցիկներ. 64 ՄՊ հզորությամբ հիմնական տեսախցիկ, 2 ՄՊ մակրո տեսախցիկ՝ շրջակա աշխարհի դետալները բացահայտելու համար, 2 ՄՊ-ոց խորության տեսախցիկ և 118-աստիճանանոց ուլտրա լայն դիտանկյունով 8 ՄՊ-ոց տեսախցիկ՝  ավելի ընդգրկուն կադրեր ստանալու համար: Բացի այդ, 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով և AMOLED կետային էկրանով սմարթֆոնը նույնիսկ գերբեռնված աշխատանքի դեպքում կարող է առանց լիցքավորման ծառայել մինչև 2 օր:  

«Հասցրե՛ք ձեռք բերել նորագույն սմարթֆոններից մեկն ամենահարմար գնով և ստացեք կոմպակտ ու ոճային Accesstyle Flame TWS անլար ականջակալները որպես նվեր: Առաջարկից հնարավոր է օգտվել թե՛ առցանց, և թե՛ սպասարկման սրահում գնումը կատարելու դեպքում», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Նշված սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաև ապառիկ՝ ընդամենը 134 900 դրամով՝ առաջին 12 ամսվա համար 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am