Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հակառակորդի գնդակից Արցախում զինծառայող է վիրավորվել. վիճակը կայուն ծանր է

Հակառակորդի գնդակից Արցախում զինծառայող է վիրավորվել. վիճակը կայուն 
ծանր է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները փետրվարի 15-ի ժամը 16:15-ի սահմաններում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենի գնդակից վիրավորվել է ԱՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր:

«Միջադեպի առնչությամբ  անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am