Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Երևանի Կինոյի տան դահլիճը համալրվում է նոր սարքավորումներով և տեխնիկայով

Երևանի Կինոյի տան դահլիճը համալրվում է նոր սարքավորումներով և տեխնիկայով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կինոյի տան 510 տեղանոց մեծ դահլիճը համալրվում է նոր սարքավորումներով և տեխնիկայով։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Ոսկե Ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։ 

«Երևանի Կինոյի տան 510 տեղանոց մեծ դահլիճը (շուտով` նաև մյուսները) արդեն համալրվում է նոր էկրանով, բարձրակարգ DCP պրոյեկցիայով, JBL 5.1 բարձրորակ ձայնային դոլբի համակարգով, որոնց գործարկման համար Երևան են ժամանել գերմանացի մասնագետներ: Նրանք ապահովում են նաև Բեռլինի կինոթատրոնների ցուցադրությունների որակը»,- գրել է Ավետիսյանը։

Վերջինիս խոսքով՝ շուրջ մեկ տարի տևած նախագիծը,  Հայաստանի կինոգործիչների միության հետ համատեղ, շնորհիվ GIZ Armenia և Geothe Center Yerevan կազմակերպությունների՝ իրականացրել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am