Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պաշտոնապես ներկայացվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» լիտվերեն աուդիո գիրքը

Պաշտոնապես ներկայացվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» լիտվերեն  
աուդիո գիրքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ պատվո հյուպատոսության եւ Լիտվայի ազգային գրադարանի կողմից պաշտոնապես ներկայացվեց դեռ անցյալ տարի Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ կազմակերպմամբ լիտվերեն վերահրատարակված Սբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» բացառիկ աուդիո գիրքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է նախկինում Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում, իսկ այժմ՝ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Հպարտ եմ, որ նման արժեքավոր, մնայուն եւ շատ առումներով օրինակելի գործ ենք թողել։ Շնորհակալ եմ Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասին, Լիտվայում Վատիկանի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Պետար Ռայիչին, Բալթյան երկրներում հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին, Լիտվայում ՀՀ պատվո հյուպատոս Կարապետ Բաբայանին, Լիտվայում հայ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանին, որոնք աջակցեցին մեզ այս աշխատանքը կյանքի կոչելու համար եւ հիմա էլ ջանք չեն խնայում այն պատշաճ ձեւով ներկայացնելու համար։ Ուրախ եմ, որ հայ ժողովրդի լիտվացի մի շարք բարեկամներ մասնակցել են միջոցառմանը։ Շնորհակալ եմ Լիտվայի ազգային գրադարանի տնօրեն, իմ ընկեր Ռենալդաս Գուդաուսկասին միջոցառումն իր հարկի տակ ընդունելու համար։ Տպավորիչ է լիտվացի դերասանների կողմից ընթերցանությամբ միջոցառման անցկացումը»,- գրել է Տիգրան Մկրտչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am