Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Գարիկն ու Սոնան և 3.33 խումբը երկրպագուներին են ներկայացրել «Դատարկ» երգը

Գարիկն ու Սոնան և 3.33 խումբը երկրպագուներին են ներկայացրել «Դատարկ» երգը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը, համագործակցելով 3.33 խմբի հետ, երաժշտասերների դատին են հանձնել «Դատարկ» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:

Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է, ռեփը գրել է Ֆելիքս Խաչատրյանը:

Գարիկ Պապոյանն ու Սոնան Ռուբենյանը 2017 թվականից կազմել են «Գարիկ Սոնա» խումբը: Նրանք ներկայացնում են հին ու նոր հայկական երգերի վերամշակված տարբերակներ, հանդես են գալիս համերգներով: 2017 թվականին Գարիկն ու Սոնան Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդման շրջանակում ներկայացրել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգը, որը 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությանը ճանաչվել է «Տարվա հիթ»:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]