Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՀՀ բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի. ԿԲ նախագահ

ՀՀ բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի. ԿԲ 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե հայկական բանկերն ի՞նչ խնդիրներ ունեն SWIFT համակարգից Ռուսաստանյան բանկերի անջատման արդյունքում:

Նախորդ ասուլիսում, երբ հարց էր հնչել, թե SWIFT համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատումն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, Գալստյանը կարճ էր պատասխանել՝ ծանր: Նրա խոսքով՝ այդ պատասխանից հետո  ԿԲ-ն որոշակի աշխատանք է իրականացրել՝ ակնկալելով որոշակի զարգացումներ: «Կարծում եմ՝ ճիշտ է, որ պրոակտիվ ենք եղել այդ հարցում: Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, ՀՀ բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի»,-վստահեցրեց Գալստյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի բանկերն էլ, ԿԲ-ն էլ ակտիվ աշխատում են նոր գործընկերների հետ թղթակցային հարաբերություններ ձևավորելու և բիզնեսին լավագույնս սպասարկելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ՎՏԲ բանկին՝ նա հիշեցրեց, որ հաղորդագրություն են տարածել, որով պնդում են, որ բանկը բավականին առողջ վիճակում է գտնվում, գտնվում է ՀՀ ԿԲ-ի վերահսկողության ներքո: Կան որոշակի խնդիրներ, որոնք ՀՀ ԿԲ-ի տիրույթից դուրս են, սակայն դրանց հետ կապված ևս որոշակի լուծումներ փորձում են գտնել բանկի հետ համատեղ, և մոտ ժամանակներս այդ լուծումները կլինեն:

Ռուսաստանի տնտեսության անկումը, ՀՀ ԿԲ-ի գնահատականներով, մոտ 6 տոկոս է լինելու: Դա էական ազդեցություն ունի ՀՀ-ի վրա:

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի արդյունքում ԵՄ-ն SWIFT համակարգից անջատել է ռուսական մի շարք բանկերի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am