Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը երրորդ հաղթանակն է տոնել պրոֆեսինալ ռինգում

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը երրորդ հաղթանակն է տոնել պրոֆեսինալ 
ռինգում

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ևԵվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հերթական հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում  Հովհաննես Բաչկովը մենամարտի 8-րդ ռաունդում տեխնիկական  նոկաուտով հաղթել է 39-ամյա արգենտինացի  Կրիստիան Կորիային։

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզեմեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է (2017, 2019), Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտըպրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am