Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գրողների միությունում նշվեց պոեզիայի միջազգային օրը

Գրողների միությունում նշվեց պոեզիայի միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրողների միությունում նշվեց պոեզիայի միջազգային օրն ու Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը  ներկա էին  ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Գրողների միության նախագահ էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ մեծ ուրախությամբ ամեն տարի նշում են պոեզիայի միջազգային օրը, քանի որ աշխարհի բոլոր ժողովուրդների միջև ամենագեղեցիկ, ամենախորը մարդկային կամուրջը պոեզիան է:

«Նշեմ, որ այս տարի պոեզիայի օրը նվիրվում է մեր հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցին, որը իր ստեղծագործություններով մշտապես կապված է համաշխարհային գրականության հետ: Երբ ընթերցում ենք նրա գրքերը, զգում ենք, որ  բանաստեղծը իրեն հոգով  տեղափոխել է աշխարհի կենտրոններ, և աշխարհը գեղեցկությամբ և սիրով ներգրավվել է նրա ստեղծագործություններում»,- ասաց Միլիտոնյանը:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն էլ ընդգծեց, որ վերջին երկու տարիների ընթացքում շատ մեծ փոփոխություններ են իրականացրել իրենց  ֆինանսական ծախսերի մեջ, և գրեթե բոլոր ծախսերը նվազել են: «Այս ծրագիրը, որ մենք իրականացնում ենք Գրողներ միության հետ, այն հազվադեպ ծրագրերից մեկն է, որի  բյուջեն մենք ավելացրել ենք»,- ասաց Պողոսյանը:

Այս տարվա պոեզիայի միջազգային օրը ամբողջությամբ նվիրված էր Չարենցի ծննդյան 125-ամյակին. միջոցառման ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընթերցեցին  Չարենցի ստեղծագործությունները տարբեր լեզուներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am