Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Podcast-Sport. Բասկետբոլի առաջնության ամփոփում

Podcast-Sport. Բասկետբոլի առաջնության ամփոփում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության` Vbet  Ա լիգայի 2021/22 մրցաշրջանն արդեն պատմություն է, որը բասկետբոլի սիրահարները կհիշեն երկու թիմերի՝ «Էրեբունի»-ի և «Ուրարտու»-ի միջև համառ  պայքարով:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանի հետ խոսել ենք արդեն ավարտված առաջնության,  նոր բացահայտումների և ապագա ծրագրերի մասին:

«Ձեռքբերումների տեսանկյունից ես այս առաջնությունը կբաժանեմ երկու մասի՝ սպորտային և կազմակերպչական: Մեր առաջխաղացման կարևոր գործոններից մեկն էլ այն է, որ լիգայի մոտ 30 հանդիպում հեռարձակվեց հեռուստատեսությամբ»,-ասաց Պողոսյանը:

Վերջինս խոսեց նաև լիգայի չեմպիոն «Էրեբունի»-ի, առաջնության մյուս ֆավորիտ թիմի` «Ուրարտու»-ի մասին.

«Բասկետբոլի առաջնությունում վերջին 5 տարիների ընթացքում չի եղել այնպիսի մարտունակ թիմ, ինչպիսին այս տարվա չեմպիոն «Էրեբունի»-ն է: Սա նաև մարզչի` Նարեկ Ավեդիկյանի աշխատանքի արդյունքն էր»,-ասաց լիգայի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am