Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի և Իսրայելի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Իսրայելի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թուրքիա-Իսրայել հարաբերություններին առնչվող, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հարցեր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը ափսոսանք է հայտնել Ռամադան ամսվա սկզբից ի վեր Հորդանան գետի արեւմտյան ափին և Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած միջադեպերի համար, որոնց հետևանքով զոհվել են 18 պաղեստինցիներ, այդ թվում՝ անչափահասներ, ավելի քան 400-ը վիրավորվել են։

Նշվում է, որ Էրդողանը մատնանշել է Ալ-Աքսա մզկիթի համալիրի «կարգավիճակի և ոգեղենության» դեմ սադրանքներն ու սպառնալիքները կանխելու անհրաժեշտությունը։

Թուրքիայի և Իսրայելի ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և երկկողմ հարաբերությունների վիճակի շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am