Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Տաջիկստանի պաշտպանության նախարարն այցելել է Անկարա

Տաջիկստանի պաշտպանության նախարարն այցելել է Անկարա

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ Թուրքիայի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Անկարայում ստորագրել են պաշտպանական համագործակցության շրջանակային համաձայնագիր։

Նախարարների գլխավորությամբ տեղի ունեցած բանակցություններն ընթացել են նեղ կազմով և պատվիրակությունների մասնակցությամբ։

Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության հարցեր, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]