Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

FLYONE ARMENIA ավիաընկերությունը կազմակերպել է բաց դռների օր բորտուղեկցորդների համար

FLYONE ARMENIA ավիաընկերությունը կազմակերպել է բաց դռների օր 
բորտուղեկցորդների համար

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: FLYONE ARMENIA ավիաընկերությունն իր ավիացիոն թիմը համալրելու նպատակով, սույն թվականի ապրիլի 21-ին կազմակերպել է բաց դռների օր բորտուղեկցորդների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել հավաքագրման առաջին փուլը,  FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հանդես է եկել բացման խոսքով և Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Հակոբյանի հետ համատեղ տվել հավաքագրման մեկնարկը:

Հավակնորդ թեկնածուները նախապես անցել էին հայտագրման փուլը և ինքնակենսագրականներով ներկայացել հավաքագրման փուլին:

Հավաքագրումը անցկացվում էր FLYONE ARMENIA ավիաընկերության կադրերի բաժնի ղեկավար Ագնեսա Ստեփանյանի և բորտուղեկցորդների ծառայության բաժնի տնօրեն Արթուր Ռուսուի կողմից:

Հավաքագրման փուլին մասնակցում էին ինչպես Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները, այնպես էլ բոլոր այն հայտատուները, որոնք նախապես գրանցվել էին և իրենց ինքնակենսագրականներն ուղարկել էին FLYONE ARMENIA-ի էլ. հասցեին:

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

FLYONE ARMENIA-
ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, ՓարիզըԼիոնը, Ստամբուլը և Սոչին:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:

FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թՄոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից է:

FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև՝ 2018, 2019 և 2020 թթ FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am