Սան Պաուլոյում պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
12:08, 22 Ապրիլ 2022
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ Գիգա Պեյշոտուն ապրիլի 18-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հանդես է եկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու մասին հայտարարությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բրազիլացի խորհրդարանականը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Սան Պաուլոյում պատարագ է մատուցվելու:
«Չեմ կարող չնշել, որ ապրիլի 24-ին Սան Պաուլոյում պատարագ ենք մատուցելու՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հայոց ցեղասպանության զոհ է դարձել ավելի քան մեկ միլիոն մարդ»,- հայտարարել է Պեյշոտուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում