Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Podcast-Sport. Շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանն ամփոփում է մրցաշարը

Podcast-Sport. Շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանն ամփոփում է 
մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատային դպրոցը եղել և մնում է լավագույններից մեկն աշխարհում: Այս ամենի ապացույցն օրեր առաջ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանի գրանցած արդյունքն է. Գաբրիել Սարգսյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հենց Գաբրիել Սարգսյանն է, ում հետ խոսել ենք Եվրոպայի առաջնության ընթացքից, գրանցած արդյունքից, ծավալված պայքարից և հավաքականի մասնակցությամբ առաջիկա մրցաշարերից:

«Ընդհանուր առմամբ Եվրոպայի անհատական առաջնության ընթացքը լավ էր ինձ համար: Եվրոպայի առաջնությունն իրականում շատ ծանր մրցաշար է, քանի որ մասնակիցները շատ են, ու խնդիր կա դրված նվաճել աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր»,-ասաց Սարգսյանը:

Վերջինս առանձնացրեց, որ Եվրոպայի անհատական առաջնության ընթացքում  երեք պահ է եղել, որոնց վերջնական արդյունքով էլ նա դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]