Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության ուշադրությունը հրավիրել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչների ագրեսիվ հայտարարությունների վրա

Ալեն Սիմոնյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության ուշադրությունը հրավիրել է ԵԱՀԿ 
ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչների ագրեսիվ հայտարարությունների վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 27-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, խոսելով այցի նպատակից` 2021թ. արտահերթ ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆին նշել է, որ Հայաստանում են՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատրաստած վերջնական զեկույցը ներկայացնելու համար:

Հանդիպմանը զրուցել են Հայաստանում խորհրդարանական դիվանագիտության կարեւոր նշանակությունից` քննարկելով նաեւ ժողովրդավարական երկրների խորհրդարաններում իշխանություն-ընդդիմություն գործակցության եւ փոխազդեցության ձեւերը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին հաջորդած ժամանակաշրջանին առնչվող օրենսդրական փոփոխություններին եւ Հայաստանում ժողովրդավարության ներկա վիճակին առնչվող հարցերին:

Անդրադարձ կատարելով տարածաշրջանի անվտանգության խնդիրներին` ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը` որպես կարեւոր հարթակ ԵԱՀԿ տարածաշրջանում վստահությունն ամրապնդելու համար` ուշադրություն հրավիրելով ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից արված ագրեսիվ հայտարարություններին: Նա փաստել է, որ տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջոցով, որը պետք է ներառի Արցախի կարգավիճակի հստակեցումը` Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա:

Կողմերը խոսել են նաեւ ընտրական համակարգերի միջազգային չափորոշիչներից` այս համատեքստում դիտարկելով հայաստանյան համապետական ընտրությունների արձանագրած ձեռքբերումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am