Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում պատշաճ մասնագիտական կրթություն ունեցող որևէ անձ աշխատանք գտնելու պրոբլեմ չունի․ վարչապետ Փաշինյան

Հայաստանում պատշաճ մասնագիտական կրթություն ունեցող որևէ անձ աշխատանք 
գտնելու պրոբլեմ չունի․ վարչապետ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում պատշաճ մասնագիտական կրթություն ունեցող որևէ անձ աշխատանք գտնելու պրոբլեմ չունի։ Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ին՝ Քաղաքացու օրվա առթիվ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների հետ հանդիպմանը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում աշխատատեղերի խնդիր չկա, աշխատողների պրոբլեմ կա․ աշխատանքի հմտություն և գրագիտություն ունեցող մասնագետի պրոբլեմ կա։

«Գուցե լինեն առանձնահատուկ մասնագիտություններ, որտեղ նման խնդիր կլինի, բայց 21-րդ դարում Հայաստանում գտնվելով, եթե որևէ մեկը երկրի ներսում աշխատանք չի գտնում, կարող է Երևանի կամ այլ բնակավայրի իր բնակարանում նստած՝ աշխատանք գտնել աշխարհի ցանկացած անկյունում։ Հայաստանի կրթության ռազմակավարության մեջ կա մասնագիտական կողմնորոշման հասկացություն։ Կան մասնագիտություններ, որոնք ժամանակի հետ վերանում են, կան, որ նոր են ձևավորում․ այդ իսկ պատճառով կրթությունը ցկյանս գործողություն է։ Ցանկացած շատ լավ մասնագետ կարող է ինչ-որ պահի հասկանալ, որ իր մասնագիտությունն այնքան էլ պահանջված չէ, կարող է շատ արագ վերապատրաստվել և նոր մասնագիտություն ձեռք բերել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Փաշինյանը։

Վարչապետը խոսել է նաև ամենապահանջված մասնագիտությունների մասին՝ նշելով, որ, բացի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, որի մասին խոսում են բոլորը, շատ պահանջված են բարձրակարգ խոհարարի, մատուցողի, զոդողների, խառատների աշխատանքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am