Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 70 միլիոն 384 հազար խորանարդ մետր ջուր

Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 70 միլիոն 384 հազար 
խորանարդ մետր ջուր

ԳԱՎԱՌ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի հունվարից մինչեւ մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 70 միլիոն 384 հազար խորանարդ մետր ջուր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, գրանցված  ծավալից 46 միլիոն 881 հազար խորանարդ մետրը Սեւանա լիճ է տեղափոխվել վերջին մեկ ամսվա ընթացքում։

Նույն աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի մայիսի 5-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա, որը 24 սանտիմետրով շարունակում է ցածր մնալ նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում։

Խոսրով Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]