Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Անկարայի ԶԼՄ-ները ծանուցել են Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպման մասին

Անկարայի ԶԼՄ-ները ծանուցել են Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի TRT Haber պետական հռուստաալիքը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների, հաղորդել Է մոտ օրերս Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին, որը տեղի Է ունենալու հումանիտար հարցերով շփման խմբի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, որ կարող Է հումանիտար հարցերով շփման խմբի շրջանակներում հանդիպում անցկացվել Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ: Նշելով, որ ՄԱԿ-ն առաջարկություն ունի հումանիտար շփման խմբի ստեղծման մասին, աղբյուրները հաղորդել են, որ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ բանակցությունները կարող են այս համատեքստում շարունակվել առաջիկա օրերին: Կողմերի միջեւ կարող են անցկացվել տեխնիկական հանդիպումներ»,-հաղորդել Է հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրները նաեւ ուշադրություն են դարձրել հրադադարի շուրջ բանակցությունների շրջանակներում անվտանգության երաշխիքներին: «Հայտարարվել Է, որ «հնգյակի» եւ մի շարք երկրների հետ բանակցությունները շարունակվում են: Հաստատվում Է, որ այս երկրները դեռ առաջարկություններ չեն ներկայացրել կողմերին»,-ճշտել Է հեռուստաալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am