Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը կշարունակի Հայաստանում աջակցել վերադարձի եւ վերաինտեգրման գործընթացներին

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը կշարունակի 
Հայաստանում աջակցել վերադարձի եւ վերաինտեգրման գործընթացներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիոն ծառայության (ՄԾ) պետի տեղակալ Իրինա Դավթյանը մայիսի 17-ին ընդունել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միգրացիոն երկխոսությունների և համագործակցության գծով տնօրեն Մարտաին Փլյումին և ՄՔՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարել Հոֆսթրային։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Միգրացիոն ծառայության տարածած հաղորդագրությունից, կողմերն ամփոփել են երկկողմ համագործակցության ընթացիկ փուլն ու քննարկել նոր ծրագրերը։ ՄԾ վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրել է վերադարձի ոլորտի առաջնահերթությունները, համագործակցությունը ինչպես միջազգային, այնպես էլ հասարակական հատվածի դերակատարների հետ։

Մ․ Փլյումն, ամփոփելով Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի հայաստանյան ծրագիրը, հայտնել է, որ այն ավարտվում է ընթացիկ տարվա մայիսին, և ՄՔՄՄԿ-ն այս ուղղությամբ Հայաստանում կշարունակի գործունեություն ծավալել հուլիսի 1-ից նոր՝ Վերադարձի և վերաինտեգրման կառույցի ներքո։

«Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի ծրագիրը Հայաստանում շատ ոգեշնչող էր, և մենք կշարունակենք աջակցել Հայաստանի կառավարությանն այս ուղղությամբ՝ պահպանելով կարողությունների զարգացման և վերադարձող միգրանտներին վերաինտեգրման աջակցության բաղադրիչները»,-նշել է նա՝ հավելելով, որ ծրագիրը կծառայի ոլորտի կարիքներին և եղած բացերին։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]