Sperasoft-ը գալով Հայաստան՝ Երևանում կանցկացնի GameDev հանդիպումների շարք
16:15, 17 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Keywords խաղերի մշակման միջազգային ընկերության ստուդիաներից մեկը՝ Sperasoft-ը, մուտք գործելով հայաստանյան շուկա՝ հունիսին Երևանում կանցկացնի GameDev հանդիպումների շարք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է Sperasoft Armenia-ի «Ֆեյսբուք»-ի էջում:
Միջոցառումները նվիրված կլինեն խաղերի նախագծման, մշակման, արտադրության, թեստավորման թեմաներին։ Sperasoft-ի մասնագետները հանդես կգան ելույթներով:
Sperasoft-ը մասնակցել է Halo, Battlefield, Assassin's Creed, Rainbow 6, Mortal Kombat և այլ հայտնի խաղերի ֆրանշիզաների զարգացմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում