Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ՀՀ ԱԳՆ

Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարություններին:

«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- նշված է Վահան Հունանյանի հայտարարության մեջ:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]